«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Էրդողան էֆենդին ակամայից լավություն արեց Վլադիմիր Պուտինին

Էրդողան էֆենդին ակամայից լավություն արեց Վլադիմիր Պուտինին
09.07.2023 | 18:13

Էրդողան էֆենդին կոմիկ Զելենսկուն վերադարձրել է «Ազով» նացիստական գնդի ղեկավարներին, որոնց համեմատ Գեբելսի պես տղեն առնվազն բուսակեր էր, կամ մանկապարտեզի չարաճճի երեխա:

Հիշեցնեմ, որ դրանց գերեվարվելուց հետո Մարիուպոլում գերիների փոխանակում տեղի ունեցավ Անկարայում, միջնորդն ու երաշխավորը Էրդողան էֆենդին էր, իսկ պայմաններից մեկը այն էր, որ նացիստ տեռորիստները մնալու են Թուրքիայում մինչև պատերազմի ավարտը՝ Էրդողանի հսկողության տակ:

Պատերազմը դեռ չի ավարտվել, բայց ահա Էրդողան էֆենդին պայմանավորվածությունը խախտել է: Կրեմլում ասում են, որ նման արարքները չեն գեղեցկացնում մարդուն (такие поступки никого не красят), նաև արձանագրում են, որ Էրդողանը պայմանավորվածություն է խախտել:

Բայց ո՞ր կամ ի՞նչ գեղեցկության մասին է խոսքը, եթե խոսքը Էրդողան էֆենդու պես հմայիչ երիտասարդի մասին է, որի ուշքը գնում է Փաշինյան Նիկոլի համար, որը, ի վերջո, անգլոսաքսերի գենետիկ վասալ է:

Սակայն, կարծում եմ, որ դրանց վերադարձը ՈՒկրաինա օգուտ է ռուսների համար:

Հիմա նրանք կնետվեն կռիվ, կամ կսատկեն, կամ նորից գերությունում կհայտնվեն: Եվ այս անգամ դրանց փոխանակման մասին անգամ ամենաանբարոյական Սորոսի վաստակը չի խոսի, էլ ուր մնաց նամուսով տղա Էրդողան էֆենդին:

Իսկ եթե դրանք ազատվեին պատերազմից հետո, ապա վեր կընկնեին Եվրոպայում և կշարունակեին կյանք վայելել: Մի խոսքով, Էրդողան էֆենդին ակամայից լավություն արեց Վլադիմիր Պուտինին:

Թող էդպես էլ շարունակի...

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2661

Մեկնաբանություններ